EngageCaucasus

EngageCaucasus-ը նախագիծը եզակի հնարավորություն է ընձեռում Հայաստանում և Վրաստանում բնակվող երիտասարդ  հասարակական, քաղաքական և սոցիալական ակտիվիստներին, զարգացնելու իրենց առաջնորդական, ռազմավարական և հաղորդակցական հմտությունները: Երկու երկրներում կայանալիք 3 նախագծերի շնորհիվ ,միջազգային այս ծրագրի մասնակիցները ուսումնասիրում և կիրառում են նորարարական գաղափարներ և տեխնոլոգիաներ՝ քաղաքական և սոցիալական խնդիրները վեր հանելու, հասրակությանը այս պրոցեսներում ներգրավելու  և շոշափելի ազդեցություն ստեղծելու համար: Ծրագրից առաջացած գաղափարներն կդրվեն ակտիվ շրջանառության մեջ ակտիվացնելով քաղաքական և հասարակական խմորումները։
Հավելենք, որ ծրագիրը կազմակերպվել և մշակվել է ԷդուՀաբ երիտասարդական կազմակերպության և Մեդիայի և Հաղորդկացության քաղաքականության  ինստիտուտի հետ համատեղ , ֆինանասավորվել՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից:

Continue ReadingEngageCaucasus

LocalMediaMatters

LocalMediaMatters նախագիծը ներառում է ինտերակտիվ դասընթացներ, ուսումնական այցեր և նոր կապերի ձեռքբերում երեք քաղաքներում և երկու երկրներում՝ Գերմանիա և Հայաստան: Ծրագիրը կենտրոնացած է տեղական ժուռնալիզմի և մեդիայի հիմնական  գործիքակազմի, ռազմավարության  և լավագույն փորձի վրա՝ Հայաստանում այդ ոլորտներն  զարգացնելու միտումով: Բարձր ինտերակտիվություն ունեցող այս փորձառության ընթացքում մեդիայի գիտակները, սկսնակ ու կայացած լրագրողները տարաբնույթ միջազգային քննարկումների,բանավեճերի միջոցով փոխանակում են միջազգային փորձն ու մշակում հստակ ռազմավարություն տեղական և տարածաշրջանային լրագրությունը ամրապնդելու համար: Ավելին, ծրագիրը նախատեսում է ուղևորություն դեպի Բեռլին, որտեղ մասնակիցները կայցելեն տարբեր հայտնի  լրատվամիջոցների, որպեսզի ձեռբերված գիտելիքը կիրառեն հայկական մեդիա կոնտեքստում: Հավելենք, որ ծրագիրը կազմակերպվել և մշակվել է ԷդուՀաբ երիտասարդական կազմակերպության և Մեդիայի և Հաղորդկացության քաղաքականության  ինստիտուտի հետ համատեղ , ֆինանասավորվել՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից:

Continue ReadingLocalMediaMatters

Էրազմուս Շրջանավարտները Առաջնորդում են Ապագայի Փոփոխությունները

«Էրազմուս Շրջանավարտները Առաջնորդում են Ապագայի Փոփոխությունները» խորագրով ծրագիրը տեղի ունեցավ Բրյուսովի անվան պետական համալսարանում 2023 թվականի Հոկտեմբերի 15-ից 18-ը։ Միջոցառմանը ներկա գտնվեցին ավելի քան 100 երիտասարդներ։ Ծրագրի գլխավոր նպատակներն էին ծանոթացնել շահառուներին Erasmus+ Students Alumni Alliance (ESAA) միջազգային ցանցը, դրա նպատակներն ու ընձեռած երիտասարդական հնարավորությունները։ Ծրագրի մեկ այլ նպատակն էր տեղացի երիտասարդներին և ուսանողներին ներկայացնել Erasmus+ ծրագիրը, որը բազմաթիվ հնարավորություններ է տալիս կրթության ոլորտում։ Բացի վերը նշվածներից, ծրագիրը  նաև ծանոթությունների հարթակ դարձավ երիտասարդների և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների միջև (garagErasmus, Erasmus Mundus Association (EMA), OCEANS, and Erasmus Student Network (ESN))

Continue ReadingԷրազմուս Շրջանավարտները Առաջնորդում են Ապագայի Փոփոխությունները

CLMV-digital-connectivity

CLMV-digital-connectivity-ն կրթական յուրօրինակ նախագիծ է, որը բաղկացած է տարատեսակ դասընթացներից՝ մեդիա կրթության և թվային տրանսֆորմացիայի մասին, նաև միջմշակութային միջոցառումներից։

Այս ծրագրի հիմնական նպատակն է աջակցել CLMV-ի տարածաշրջանի 4 երկրների (Կամբոջիա, Լաոս, Մյանմար և Վիետնամ) նաև հարակից երկրների երիտասարդներին  ձեռք բերել թվային հմտություններ և գիտելիքներ, հասկանալ թե ինչպես կարելի է թվայնացումը (Digital Transformation) կիրառել և ադապտացնել երիտասարդների կրթության և մասնագիտական աճի մեջ, ինչպես նաև կազմակերպել միջմշակութային փոխանակության ծրագիր այդպիսով հզորացնել CLMV-ի տարածաշրջանի երկրների կապը Հայաստանի և Եվրոմիության երկրների հետ։

Ծրագրի այլ նպատակներից է ծանոթացնել տեղի երիտասարդների “Erasmus+” ծրագրին, ինչպես նաև ընդլայնել մեր կազմակերպության կապերը այդ տարածաշրջանում։ Ծրագրի երկրորդ փուլը կիրականացվի օնլայն։

Continue ReadingCLMV-digital-connectivity

Թվային գործիքների արդյունավետ օգտագործումը ճգնաժամային իրավիճակներում

Այս նախագիծը բաղկացած է վեբինարների շարքից, որոնք սովորեցնում են մասնակիցներին թե ինչպես արյդունավետորեն օգտագործել ընտրված թվային  գործիքները ճգնաժամային իրավիճակներում  (Հհամաճարակ, ռազմական գործողություններ, բնական աղետներ) ։

Նախագիծն իրականացվել է մեր նախորդ նախագծերից մեկի ուսանող-առաջնորդների ակտիվ ներգրավմամբ։ Այս ծրագրի նպատակն է տալ սպեցիֆիկ գիտելիքներ և հմտություններ այն մարդկանց,  ովքեր նման հմտությունների պակաս ունեն և/կամ ցանկություն ունեն իմանալ ավելին այս թեմայի մասին։ Նախագիծը չունի տարիքային կամ սեռային սահմանափակում։ Այն ամբողջովին անվճար է։

Continue ReadingԹվային գործիքների արդյունավետ օգտագործումը ճգնաժամային իրավիճակներում