CLMV-digital-connectivity-ն կրթական յուրօրինակ նախագիծ է, որը բաղկացած է տարատեսակ դասընթացներից՝ մեդիա կրթության և թվային տրանսֆորմացիայի մասին, նաև միջմշակութային միջոցառումներից։
Այս ծրագրի հիմնական նպատակն է աջակցել CLMV-ի տարածաշրջանի 4 երկրների (Կամբոջիա, Լաոս, Մյանմար և Վիետնամ) նաև հարակից երկրների երիտասարդներին ձեռք բերել թվային հմտություններ և գիտելիքներ, հասկանալ թե ինչպես կարելի է թվայնացումը (Digital Transformation) կիրառել և ադապտացնել երիտասարդների կրթության և մասնագիտական աճի մեջ, ինչպես նաև կազմակերպել միջմշակութային փոխանակության ծրագիր այդպիսով հզորացնել CLMV-ի տարածաշրջանի երկրների կապը Հայաստանի և Եվրոմիության երկրների հետ։
Ծրագրի այլ նպատակներից է ծանոթացնել տեղի երիտասարդների “Erasmus+” ծրագրին, ինչպես նաև ընդլայնել մեր կազմակերպության կապերը այդ տարածաշրջանում։ Ծրագրի երկրորդ փուլը կիրականացվի օնլայն։