LocalMediaMatters նախագիծը ներառում է ինտերակտիվ դասընթացներ, ուսումնական այցեր և նոր կապերի ձեռքբերում երեք քաղաքներում և երկու երկրներում՝ Գերմանիա և Հայաստան: Ծրագիրը կենտրոնացած է տեղական ժուռնալիզմի և մեդիայի հիմնական գործիքակազմի, ռազմավարության և լավագույն փորձի վրա՝ Հայաստանում այդ ոլորտներն զարգացնելու միտումով: Բարձր ինտերակտիվություն ունեցող այս փորձառության ընթացքում մեդիայի գիտակները, սկսնակ ու կայացած լրագրողները տարաբնույթ միջազգային քննարկումների,բանավեճերի միջոցով փոխանակում են միջազգային փորձն ու մշակում հստակ ռազմավարություն տեղական և տարածաշրջանային լրագրությունը ամրապնդելու համար: Ավելին, ծրագիրը նախատեսում է ուղևորություն դեպի Բեռլին, որտեղ մասնակիցները կայցելեն տարբեր հայտնի լրատվամիջոցների, որպեսզի ձեռբերված գիտելիքը կիրառեն հայկական մեդիա կոնտեքստում: Հավելենք, որ ծրագիրը կազմակերպվել և մշակվել է ԷդուՀաբ երիտասարդական կազմակերպության և Մեդիայի և Հաղորդկացության քաղաքականության ինստիտուտի հետ համատեղ , ֆինանասավորվել՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից:
LocalMediaMatters
- Post category:Մեր հիմնական նախագծերը
- Post comments:0 Comments