Students4Studends. Թվայնացում

“Students4Studends”-ը նորարարական կրթական նախագիծ է, որը հնարավորություն է տալիս մի խումբ երիտասարդ ուսանողների (ուսանող-առաջնորդներ) ձեռք բերելու թվային փոխակերպման, մեդիայի եւ դասընթացավարի գիտելիքներ/հմտություններ այնուհետև,նույն ծրագրի շրջանակներում նրանք հնարավորություն կունենան առաջին անգամ հանդես գալու որպես դասընթացավար եւ ստացած հմտությունները, փորձառությունն ու ոգեշնչումը փոխանցելու այլ ուսանողների, ուշադրության կենտրոնում պահելով հատկապես նրանց, ովքեր ունեն սոցիալական խնդիրներ, պատերազմից տուժված են կամ ապրում են հեռու ու մեկուսացված գյուղերում։ Ծրագիրը առնչվում է երեք խնդրի հետ ՝ գործազրկություն, թվային փոխակերպում և երիտասարդական ակտիվություն։ Նախագիծը ունի երկու կենտրոնական փուլեր՝ օֆֆլայն և օնլայն։ Ընդհանուր առմամաբ ծրագիրն ունեցավ ավելի քան 50 մասնակից , որոնցից 4-ը ուսանող առաջնորնդերն էին, ովքեր ծրագրի ավարտից հետո դարձան ծրագրի գաղափարախոսությունն ու նպատակները տարածողներ և կազմակերպեցին այլ կրթական միջոցառումներ։ Գլխավոր նպատակներն էին.

·     Վերապատրաստել երիտասարդ առաջնորդներին (ուսանողներ) , որպեսզի նրանք դառնան դասընթացավար թվային հմտություններ, թվային փոխակերպում և նոր մեդիա թեմաների համար

·     Վերապատրաստել երիտասարդ առաջնորդներին (ուսանողներ) , որպեսզի նրանք դառնան “Erasmus+” -ի բանախոսներ (Կենտրոնանալով Erasmus+ 2021-2027 ծրագրի վրա)

·     Թողարկել պրոֆեսիոնալ աշխատարան-կայք, որը լինելու Students4Students ծրագրի երկրորդ փուլի հիմնական հարթակը

·     Փոխանցել նոր ձեռք բերված թվային հմտությունները այլ ուսանողների ովքեր ունեն պակաս հնարավորություններ

·     Ստացված գիտելիքներն ու հմտություններն օգտագործելով զարգացնել և տարածել գաղափարներ՝ կապված թվային փոխակերպման և թվայնացման հետ

·     Բարձրաձնել էկոգիտակցության մակարդակը

Continue ReadingStudents4Studends. Թվայնացում

Edu VideoHub

“Edu VideoHub”-ը միջազգային վիդեոգրաֆիկական նախագիծ է, որը ստեղծում է տարատեսակ ինտերակտիվ և նորարարական վիդեոկուրսեր Սոցիական ցանցների, Բլոգգինգ/Վլոգգինգի, Ժուռնալիստիկայի և այլ թեմաների մասին։ Նախագիծն ամբողջովին անվճար է, հասանելի է բոլորին օնլայն տիրույթում՝ Youtube-յան պաշտոնական հարթակում։ Տվյալ նախագիծն ունեցավ ավելի քան 200 ակտիվ մասնակից և 3000 դիտող։ Ծրագրի նպատակները հետևյալն էին.

·     Ստեղծել բարձրորակ վիդեո կուրս, որը հասանելի կլինի յուրաքանչյուրին  (թիրախային խումբը 16-25 է , բայց յուրաքանչյուր ոք կարող է մուտք գործել և դիտել)

·     Օգնել մասնակիցներին ձեռք բերել սպեցիֆիկ հմտություններ  տեսանյութեր, բլոգ/վլոգներ նկարահանելու և դրանք արդյունավետորեն սոցիալական կայքերում տարածելու վերաբերյալ

·     Կազմակերպել մրցույթ և մրցույթի միջոցով մոտիվացնել մասնակիցներին ամբողջապես դիտելու վիդեոկուրսը

·     Տարածել ինֆորմացիա” Erasmus+-ի”  մասին`  ինտերակտիվ սեսիաների միջոցով ·     Ստեղծել նոր թվային հարթակ

Continue ReadingEdu VideoHub

Edu VanHub. Ինտենսիվ փուլ

2021թ․-ին “Edu VanHub”-ը վերադարձավ նոր փուլով՝ ավելի ընդլայնված և նոր առանձնահատկություններով։ Այս անգամ թիրախային երկիրը Հայաստանն էր։ Շարժական կրթարանը իրականացրեց 14 դասընթաց մեդիագրագիտության վերաբերյալ 12 գյուղական համայնքներում։ Նախագիծն ունեցավ ավելի քան 180 մասնակից։
  Բոլոր դասընթացները իրականացվել են օգտագործելով ոչ ֆորմալ կրթության գործիքակազմն ու հնարքները։ Նախագծի կոնկրետ նպատակներն էին.

·     Օգնել մասնակիցներին ձեռք բերել հստակհմտություններ  տեսանյութեր, բլոգ/վլոգներ նկարահանելու և դրանք արդյունավետորեն սոցիալական կայքերում տարածելու վերաբերյալ։

·     Օգնել մասնակիցներին սովորե,  վերծանել ու գնահատել հասանելի ինֆորմացիան

·     Oգնել մասնակիցների ստեղծել մեդիաբովանդակություն, որպես անկախ մեդիասպառող

·     Կիրառել սովորած գիտելիքներն ու հմտությունները “Erasmus+” ծրագրեր որոնելիս, դիմելիս և մասնակցելիս

·     Սովորեցնել մասնակիցներին՝  ինչպես ֆիլտրել ֆեյք ինֆորմացիան

·     Կազմակերպել “Erasmus+” տեղեկատվական արշավներ 12 գյուղական համայնքներում

Continue ReadingEdu VanHub. Ինտենսիվ փուլ

Edu VanHub. միջազգային փուլ

Edu VanHub կրթական նախագծի երկրորդ՝ միջազգային փուլը տեղի ունեցավ մի քանի ԱգԼ երկներում, մասնավորապես՝ Վրաստանում, Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում։ Միջազգային փուլի ընթացքում շարժական կրթարանն անցավ ավելի քան 8000 կիլոմետր, որպեսզի իրականացնի մեդիագրագիտության դասերը։ Նախագիծը ճանաչվել է 2019թ․-ի լավագույն կրթական ստարտափերից մեկը՝ Եվրոպական Հանձնաժողովի կողմից։ Նախագծի գլխավոր նպատակներն էին.

·     Ծանոթացնել մասնակիցներին թվային գործիքների հետ

·     Օգնել մասնակիցներին սովորել, վերլուծել ու գնահատել հասանելի ինֆորմացիան

·     Oգնել մասնակիցներին ստեղծել մեդիաբովանդակություն, որպես անկախ մեդիասպառող:

·     Կիրառել ստացած գիտելիքներն ու հմտությունները “Erasmus+” ծրագրեր որոնելիս, դիմելիս և մասնակցելիս։

Continue ReadingEdu VanHub. միջազգային փուլ

Edu VanHub. Պիլոտային փուլ

“Edu VanHub”-ը միջազգային կրթական նախագիծ է, որի նպատակն է օգնել գյուղական համայնքներում ապրող երիտասարդներին ու պատանիներին ձեռք բերել որոշակի մեդիագիտելիքներ՝ կառուցելով նրանց համար անհրաժեշտ ներառական և ինովատիվ միջավայր։Նախագիծը շարժական կրթական հանգույց է անիվների վրա։ Ծրագրի պիլոտային նախագիծը տեղի է ունեցել 2018թ․-ին, ընտրվել են տասը գյուղական համայնքներ Լոռիում և Շիրակում։ Նախագիծը հասանելի է դարձել ավելի քան 100 պատանի մասնակցի։ Նախագծի մեթոդոլոգիան մշակված է մի սկզբունքի վրա, ըստ որի  կրթական հանգույցները կարող են լինել շարժական և կրթությունը կարող է տեղի ունենալ այնտեղ, որտեղ ինտերակցիա կա մարդկանց միջև։

Ծրագրի գլխավոր նպատակներն էին.

·              Մասնակիցների ծանոթացումն ու զինումը մեդիա և թվային գիտելիքներով;

·              Մասնակիցների ծանոթացումը “Erasmus+”  ծրագրին;

·              Մասնակիցներին մեդիատեղեկատվության տրամադրում “Erasmus+” ի տրված հնարավորությունների մասին; ·               Օնլայն հարթակի (կայք) ստեղծումը, որտեղ մասնակիցները կարող են տեղադրել իրենց կատարած մեդիա առաջադրանքները, ստանալ ինֆորմացիա տարատեսակ հնարավորությունների մասին, լսել կրթական խորհուրդներ մեդիա մասնագետներից:

Continue ReadingEdu VanHub. Պիլոտային փուլ