2021թ․-ին “Edu VanHub”-ը վերադարձավ նոր փուլով՝ ավելի ընդլայնված և նոր առանձնահատկություններով։ Այս անգամ թիրախային երկիրը Հայաստանն էր։ Շարժական կրթարանը իրականացրեց 14 դասընթաց մեդիագրագիտության վերաբերյալ 12 գյուղական համայնքներում։ Նախագիծն ունեցավ ավելի քան 180 մասնակից։
Բոլոր դասընթացները իրականացվել են օգտագործելով ոչ ֆորմալ կրթության գործիքակազմն ու հնարքները։ Նախագծի կոնկրետ նպատակներն էին.
· Օգնել մասնակիցներին ձեռք բերել հստակհմտություններ տեսանյութեր, բլոգ/վլոգներ նկարահանելու և դրանք արդյունավետորեն սոցիալական կայքերում տարածելու վերաբերյալ։
· Օգնել մասնակիցներին սովորե, վերծանել ու գնահատել հասանելի ինֆորմացիան
· Oգնել մասնակիցների ստեղծել մեդիաբովանդակություն, որպես անկախ մեդիասպառող
· Կիրառել սովորած գիտելիքներն ու հմտությունները “Erasmus+” ծրագրեր որոնելիս, դիմելիս և մասնակցելիս
· Սովորեցնել մասնակիցներին՝ ինչպես ֆիլտրել ֆեյք ինֆորմացիան
· Կազմակերպել “Erasmus+” տեղեկատվական արշավներ 12 գյուղական համայնքներում