BE P-ART Erasmus+ ծրագիր

Իսպանիայի Լա Ռիոխա համայնքում տեղի ունեցավ BE P-ART Erasmus+ ծրագիրը, որին EduHub-ը մասնակցեց իր տաղանդավոր երիտասարդական թիմով։Մեր մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու արվեստի տարբեր ճյուղերին նվիրված աշխատարանների, ներկայացնելու Հայաստանի մշակույթը, ստեղծագործելու և իրենց արվեստի միջոցով խոսելու խաղաղության մասին։

Continue ReadingBE P-ART Erasmus+ ծրագիր

Storytelling4Inclusivity նախագիծ

Storytelling4Inclusivity-ը մեր 2025 թվականի հիմնական նախագծերից մեկն էր և շարունակվում է նաև 2026 թվականին։ Ծրագրի հիմնական նպատակն է երիտասարդ մասնակիցներին զինել պատմասացության, փոդքասթինգի և թվային հաղորդակցության գործնական հմտություններով՝ հնարավորություն տալով նրանց արտահայտել իրենց ձայնը և խթանել ներառական նարատիվներ թվային հարթակներում։Ծրագրի շրջանակներում իրականացվեց առանձին փուլ, որի ընթացքում մասնակիցները պրոֆեսիոնալ մեդիա միջավայրում ձայնագրեցին իրենց կյանքի առաջին փոդքասթները՝ երիտասարդների և նրանց առջև ծառացած մարտահրավերների մասին։

Continue ReadingStorytelling4Inclusivity նախագիծ

Մեդիայի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը

Մեդիայի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ժողովրդավարության և հարմոնիկ հասարակության հիմնական հենասյուներից են։Who Owns the Media նախագիծը իրականացվել է եռակողմ ձևաչափով՝ EduHub-ի (Հայաստան), Global Media Registry-ի (Գերմանիա) և Georgian Institute for Security Policy-ի (Վրաստան) համատեղ նախաձեռնությամբ՝ Հայաստանում և Վրաստանում։

Նախագծի հիմնական գործընկերներից մեկն էր Հայաստանի առաջատար լրատվամիջոցներից Հետք-ը, որը իր հետազոտական թիմի միջոցով ներկայացրեց Media Ownership Monitor մեթոդաբանությունը՝ տալով արժեքավոր պատկերացում հայկական մեդիա դաշտի մասին։Ծրագրի ընթացքում մասնակիցները վերլուծեցին մեդիա համակարգերի կառուցվածքային ռիսկերն ու տեղեկատվական բացերը, փոխանակեցին մեդիա փորձ երկու երկրների միջև և մշակեցին երկարաժամկետ ռազմավարություններ ու գործիքներ՝ նպաստելով մեդիա դաշտի թափանցիկության և հանրային իրազեկվածության բարձրացմանը։

Նախագիծը ֆինանսավորվել է Գերմանիայի Արտ. Գործ. Նախարարության կողմից, իր #CivilSocietyCooperation ծրագրի ներքո։ 

Continue ReadingՄեդիայի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը

HerMedia ծրագիր

Մեր նոր և խոշոր ծրագրերից մեկի մեկնարկը տրվեց  Երևանում։

Գերմանա-հայկական HerMedia ծրագիրը համատեղության կարգով կազմակերպված է EduHub-ի (Հայաստան) և Global Media Registry-ի (Գերմանիա) կողմից։ HerMedia-ն բացառիկ սեմինար և ամբողջական մենթորության նախագիծ է։ Այն նախատեսված է 12 լրագրող , մեդիա հետազոտող, բովանդակություն ստեղծող, բլոգեր և թվային storytelling-ով զբաղվող կանանց համար, ովքեր գործունեություն են ծավալում Հայաստանում՝ կարիերայի սկզբնական կամ միջին փուլերում։

Առաջին փուլում արդեն իրականացրել ենք մի շարք մասնագիտական ուղղվածություն ունեցող դասընթացներ, բնության գրկում թիմբիլդինգ գործողություններ, ուսումնական այց Հայաստանի Հանրային Ռադիո, ինչպես նաև լսել ենք մեր մասնակիցների հետաքրքիր նախագծային գաղափարները և անցկացրել մենթորության ծրագրի առաջին փուլը։ Հաջորդ սեմինարը կկայանա սեպտեմբերին Հայաստանում, իսկ երրորդը՝ Գերմանիայում։

Ուրախ ենք տեսնել, որ ամեն ինչ ընթանում է ըստ պլանավորածի, և շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին, շահառուներին և աջակիցներին։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ՝ իր #CivilSocietyCooperation ծրագրի շրջանակներում։

Continue ReadingHerMedia ծրագիր

AI4Students

Ֆանտաստիկ պատմություն ունենք պատմելու. Հուլիսի 18-ին EduHub-ի թիմի ներկայացուցիչները՝ Արշակ Ուլուբաբյանը և Գևորգ Հարությունյանը, մեկնեցին Ուկրաինա՝ առաջնորդելու մեր իննովատիվ միջազգային նախաձեռնությունը՝ AI4Students, որը կայացավ հուլիսի 20-ից 21-ը։

AI4Students-ը պարզապես նախագիծ չէր։ Դա չորս օր տևող մի փորձառություն էր, որը միավորում էր երկու ազդեցիկ գաղափար՝ արհեստական բանականություն և ցանցային համագործակցություն։ Այս ամենը սկսվեց անծանոթ մարդկանց հանդիպումով ընդհանուր գաղափարների շուրջ, ու զարգացավ դեպի գործնական ուսուցում, պրակտիկ քննարկումներ և երկարատև կապերի հաստատում՝ ուղեկցված մի քանի օնլայն հանդիպումով։

Նախագիծը տեղի ունեցավ Ուկրաինայում և միաժամանակ խթանեց Erasmus+ Student and Alumni Alliance-ի (ESAA) և դրա չորս անդամ կազմակերպությունների կապեի ամրապնդումը՝ տրամադրելով նորարար ու ռեալ կիրառելի գիտելիքներ։ Մեր նպատակն էր ուսանողներին, նորեկներին ու շրջանավարտներին տալ գործիքներ հասկանալու և կիրառելու ԱԲ-ն՝ առօրյա և գործնական կյանքում, ուսուցման պրոցեսում և այլն։

Ոչ մի ձանձրալի դասախոսություն, փոխարենը պրակտիկ և մասնագիտական աշխատարաններ  , ընկերական ընթրիքներ և սուրճի ընդմիջումներ, նորարարական գաղափարներով լցված քննարկումներ, թիմային մարտահրավերներ, և նույնիսկ՝ փորձագետների մասնակցությամբ պանելային քննարկում։ Սա այն դեպքն է երբ հետաքրքրասիրությունը հանդիպում է նորարարությանը, իսկ անծանոթները դառնում են գործընկերներ և նույնիսկ ընկերներ։

Ծրագիրը կյանքի է կոչվել այնպիսի թիմի կողմից, որը գործում է տեխնոլոգիաների, երիտասարդների հզորացման և ոչ-ֆորմալ կրթության հատման կետում։

Իսկ իհարկե, այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր հիանալի Հայաստանյան թիմի՝ Լուսինեի, Աննայի ու մյուսների, ովքեր աշխատում էին համակարգիչների հետևում , ինչպես նաև ոգեշնչող Ուկրաինացի գործընկերների՝ Erasmus+ Ուկրաինայի Ազգային Գրասենյակի և Ուժհորոդի Ազգային Համալսարանի:

Մենք մեկնեցինք ծրագրով ու վերադարձանք ներշնչմամբ։

Continue ReadingAI4Students