Students4Studends. Թվայնացում

“Students4Studends”-ը նորարարական կրթական նախագիծ է, որը հնարավորություն է տալիս մի խումբ երիտասարդ ուսանողների (ուսանող-առաջնորդներ) ձեռք բերելու թվային փոխակերպման, մեդիայի եւ դասընթացավարի գիտելիքներ/հմտություններ այնուհետև,նույն ծրագրի շրջանակներում նրանք հնարավորություն կունենան առաջին անգամ հանդես գալու որպես դասընթացավար եւ ստացած հմտությունները, փորձառությունն ու ոգեշնչումը փոխանցելու այլ ուսանողների, ուշադրության կենտրոնում պահելով հատկապես նրանց, ովքեր ունեն սոցիալական խնդիրներ, պատերազմից տուժված են կամ ապրում են հեռու ու մեկուսացված գյուղերում։ Ծրագիրը առնչվում է երեք խնդրի հետ ՝ գործազրկություն, թվային փոխակերպում և երիտասարդական ակտիվություն։ Նախագիծը ունի երկու կենտրոնական փուլեր՝ օֆֆլայն և օնլայն։ Ընդհանուր առմամաբ ծրագիրն ունեցավ ավելի քան 50 մասնակից , որոնցից 4-ը ուսանող առաջնորնդերն էին, ովքեր ծրագրի ավարտից հետո դարձան ծրագրի գաղափարախոսությունն ու նպատակները տարածողներ և կազմակերպեցին այլ կրթական միջոցառումներ։ Գլխավոր նպատակներն էին.

·     Վերապատրաստել երիտասարդ առաջնորդներին (ուսանողներ) , որպեսզի նրանք դառնան դասընթացավար թվային հմտություններ, թվային փոխակերպում և նոր մեդիա թեմաների համար

·     Վերապատրաստել երիտասարդ առաջնորդներին (ուսանողներ) , որպեսզի նրանք դառնան “Erasmus+” -ի բանախոսներ (Կենտրոնանալով Erasmus+ 2021-2027 ծրագրի վրա)

·     Թողարկել պրոֆեսիոնալ աշխատարան-կայք, որը լինելու Students4Students ծրագրի երկրորդ փուլի հիմնական հարթակը

·     Փոխանցել նոր ձեռք բերված թվային հմտությունները այլ ուսանողների ովքեր ունեն պակաս հնարավորություններ

·     Ստացված գիտելիքներն ու հմտություններն օգտագործելով զարգացնել և տարածել գաղափարներ՝ կապված թվային փոխակերպման և թվայնացման հետ

·     Բարձրաձնել էկոգիտակցության մակարդակը

Թողնել պատասխան