“Edu VanHub”-ը միջազգային կրթական նախագիծ է, որի նպատակն է օգնել գյուղական համայնքներում ապրող երիտասարդներին ու պատանիներին ձեռք բերել որոշակի մեդիագիտելիքներ՝ կառուցելով նրանց համար անհրաժեշտ ներառական և ինովատիվ միջավայր։Նախագիծը շարժական կրթական հանգույց է անիվների վրա։ Ծրագրի պիլոտային նախագիծը տեղի է ունեցել 2018թ․-ին, ընտրվել են տասը գյուղական համայնքներ Լոռիում և Շիրակում։ Նախագիծը հասանելի է դարձել ավելի քան 100 պատանի մասնակցի։ Նախագծի մեթոդոլոգիան մշակված է մի սկզբունքի վրա, ըստ որի կրթական հանգույցները կարող են լինել շարժական և կրթությունը կարող է տեղի ունենալ այնտեղ, որտեղ ինտերակցիա կա մարդկանց միջև։
Ծրագրի գլխավոր նպատակներն էին.
· Մասնակիցների ծանոթացումն ու զինումը մեդիա և թվային գիտելիքներով;
· Մասնակիցների ծանոթացումը “Erasmus+” ծրագրին;
· Մասնակիցներին մեդիատեղեկատվության տրամադրում “Erasmus+” ի տրված հնարավորությունների մասին; · Օնլայն հարթակի (կայք) ստեղծումը, որտեղ մասնակիցները կարող են տեղադրել իրենց կատարած մեդիա առաջադրանքները, ստանալ ինֆորմացիա տարատեսակ հնարավորությունների մասին, լսել կրթական խորհուրդներ մեդիա մասնագետներից: