Մեր նոր և խոշոր ծրագրերից մեկի մեկնարկը տրվեց Երևանում։
Գերմանա-հայկական HerMedia ծրագիրը համատեղության կարգով կազմակերպված է EduHub-ի (Հայաստան) և Global Media Registry-ի (Գերմանիա) կողմից։ HerMedia-ն բացառիկ սեմինար և ամբողջական մենթորության նախագիծ է։ Այն նախատեսված է 12 լրագրող , մեդիա հետազոտող, բովանդակություն ստեղծող, բլոգեր և թվային storytelling-ով զբաղվող կանանց համար, ովքեր գործունեություն են ծավալում Հայաստանում՝ կարիերայի սկզբնական կամ միջին փուլերում։
Առաջին փուլում արդեն իրականացրել ենք մի շարք մասնագիտական ուղղվածություն ունեցող դասընթացներ, բնության գրկում թիմբիլդինգ գործողություններ, ուսումնական այց Հայաստանի Հանրային Ռադիո, ինչպես նաև լսել ենք մեր մասնակիցների հետաքրքիր նախագծային գաղափարները և անցկացրել մենթորության ծրագրի առաջին փուլը։ Հաջորդ սեմինարը կկայանա սեպտեմբերին Հայաստանում, իսկ երրորդը՝ Գերմանիայում։
Ուրախ ենք տեսնել, որ ամեն ինչ ընթանում է ըստ պլանավորածի, և շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին, շահառուներին և աջակիցներին։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ՝ իր #CivilSocietyCooperation ծրագրի շրջանակներում։





