Մեդիայի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը

Մեդիայի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ժողովրդավարության և հարմոնիկ հասարակության հիմնական հենասյուներից են։Who Owns the Media նախագիծը իրականացվել է եռակողմ ձևաչափով՝ EduHub-ի (Հայաստան), Global Media Registry-ի (Գերմանիա) և Georgian Institute for Security Policy-ի (Վրաստան) համատեղ նախաձեռնությամբ՝ Հայաստանում և Վրաստանում։

Նախագծի հիմնական գործընկերներից մեկն էր Հայաստանի առաջատար լրատվամիջոցներից Հետք-ը, որը իր հետազոտական թիմի միջոցով ներկայացրեց Media Ownership Monitor մեթոդաբանությունը՝ տալով արժեքավոր պատկերացում հայկական մեդիա դաշտի մասին։Ծրագրի ընթացքում մասնակիցները վերլուծեցին մեդիա համակարգերի կառուցվածքային ռիսկերն ու տեղեկատվական բացերը, փոխանակեցին մեդիա փորձ երկու երկրների միջև և մշակեցին երկարաժամկետ ռազմավարություններ ու գործիքներ՝ նպաստելով մեդիա դաշտի թափանցիկության և հանրային իրազեկվածության բարձրացմանը։

Նախագիծը ֆինանսավորվել է Գերմանիայի Արտ. Գործ. Նախարարության կողմից, իր #CivilSocietyCooperation ծրագրի ներքո։ 

Continue ReadingՄեդիայի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը

HerMedia ծրագիր

Մեր նոր և խոշոր ծրագրերից մեկի մեկնարկը տրվեց  Երևանում։

Գերմանա-հայկական HerMedia ծրագիրը համատեղության կարգով կազմակերպված է EduHub-ի (Հայաստան) և Global Media Registry-ի (Գերմանիա) կողմից։ HerMedia-ն բացառիկ սեմինար և ամբողջական մենթորության նախագիծ է։ Այն նախատեսված է 12 լրագրող , մեդիա հետազոտող, բովանդակություն ստեղծող, բլոգեր և թվային storytelling-ով զբաղվող կանանց համար, ովքեր գործունեություն են ծավալում Հայաստանում՝ կարիերայի սկզբնական կամ միջին փուլերում։

Առաջին փուլում արդեն իրականացրել ենք մի շարք մասնագիտական ուղղվածություն ունեցող դասընթացներ, բնության գրկում թիմբիլդինգ գործողություններ, ուսումնական այց Հայաստանի Հանրային Ռադիո, ինչպես նաև լսել ենք մեր մասնակիցների հետաքրքիր նախագծային գաղափարները և անցկացրել մենթորության ծրագրի առաջին փուլը։ Հաջորդ սեմինարը կկայանա սեպտեմբերին Հայաստանում, իսկ երրորդը՝ Գերմանիայում։

Ուրախ ենք տեսնել, որ ամեն ինչ ընթանում է ըստ պլանավորածի, և շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին, շահառուներին և աջակիցներին։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ՝ իր #CivilSocietyCooperation ծրագրի շրջանակներում։

Continue ReadingHerMedia ծրագիր

AI4Students

Ֆանտաստիկ պատմություն ունենք պատմելու. Հուլիսի 18-ին EduHub-ի թիմի ներկայացուցիչները՝ Արշակ Ուլուբաբյանը և Գևորգ Հարությունյանը, մեկնեցին Ուկրաինա՝ առաջնորդելու մեր իննովատիվ միջազգային նախաձեռնությունը՝ AI4Students, որը կայացավ հուլիսի 20-ից 21-ը։

AI4Students-ը պարզապես նախագիծ չէր։ Դա չորս օր տևող մի փորձառություն էր, որը միավորում էր երկու ազդեցիկ գաղափար՝ արհեստական բանականություն և ցանցային համագործակցություն։ Այս ամենը սկսվեց անծանոթ մարդկանց հանդիպումով ընդհանուր գաղափարների շուրջ, ու զարգացավ դեպի գործնական ուսուցում, պրակտիկ քննարկումներ և երկարատև կապերի հաստատում՝ ուղեկցված մի քանի օնլայն հանդիպումով։

Նախագիծը տեղի ունեցավ Ուկրաինայում և միաժամանակ խթանեց Erasmus+ Student and Alumni Alliance-ի (ESAA) և դրա չորս անդամ կազմակերպությունների կապեի ամրապնդումը՝ տրամադրելով նորարար ու ռեալ կիրառելի գիտելիքներ։ Մեր նպատակն էր ուսանողներին, նորեկներին ու շրջանավարտներին տալ գործիքներ հասկանալու և կիրառելու ԱԲ-ն՝ առօրյա և գործնական կյանքում, ուսուցման պրոցեսում և այլն։

Ոչ մի ձանձրալի դասախոսություն, փոխարենը պրակտիկ և մասնագիտական աշխատարաններ  , ընկերական ընթրիքներ և սուրճի ընդմիջումներ, նորարարական գաղափարներով լցված քննարկումներ, թիմային մարտահրավերներ, և նույնիսկ՝ փորձագետների մասնակցությամբ պանելային քննարկում։ Սա այն դեպքն է երբ հետաքրքրասիրությունը հանդիպում է նորարարությանը, իսկ անծանոթները դառնում են գործընկերներ և նույնիսկ ընկերներ։

Ծրագիրը կյանքի է կոչվել այնպիսի թիմի կողմից, որը գործում է տեխնոլոգիաների, երիտասարդների հզորացման և ոչ-ֆորմալ կրթության հատման կետում։

Իսկ իհարկե, այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր հիանալի Հայաստանյան թիմի՝ Լուսինեի, Աննայի ու մյուսների, ովքեր աշխատում էին համակարգիչների հետևում , ինչպես նաև ոգեշնչող Ուկրաինացի գործընկերների՝ Erasmus+ Ուկրաինայի Ազգային Գրասենյակի և Ուժհորոդի Ազգային Համալսարանի:

Մենք մեկնեցինք ծրագրով ու վերադարձանք ներշնչմամբ։

Continue ReadingAI4Students

Students4Students: Erasmus + Ambassadors

Ավարտեցինք Students4Students: Erasmus+ Ambassadors ծրագիրը, չնայած այն շարունակական բնույթ ունի և միտված է ունենալ Erasmus+ դեսպանների նոր սերունդ, ովքեր Erasmus+-ի մասին իրենց գիտելիքներով և ինֆորմացիայով պատրաստ են կիսվել իրենց համալսարաններում և համայնքներում՝ բնականաբար ստեղծագործական և հետաքրքիր եղանակներով։

Ծրագրի ընթացքում մասնակիցները յուրացրեցին մեծ ծավալի ինֆորմացիա Erasmus+-ի վերաբերյալ, ձեռք բերեցին որոշ փափուկ հմտություններ, ունեցանք նաև հյուրեր. մասնավորապես Ալեքսը պատմեց իր Erasmus+ փորձառության մասին, իսկ Էրազմուս Ուսանողական Ցանցի նախագահ Արփինեն ներկայացրեց ESN-ը և տվեց հավելյալ ինֆորմացիա Erasmus+-ի վերաբերյալ։ Մասնակիցները նաև նկարեցին կարճ ֆիլմ նախագծի և իրենց փորձառության մասին, մասնակցեցին Erasmus+-ի բացօթյա առաջին արշավին և խոստացան շարունակել մեր սկսած Erasmus+ տեղեկատվական արշավը.
Ծրագիրը ֆինանսավորված է ԵՄ-ի կողմից,ընտրված ESAA-ի ծրագրերի կանչի շրջանակներում։

Continue ReadingStudents4Students: Erasmus + Ambassadors

Միջոցառումներ Բրյուսելում

2025 թվականի Փետրվարի 3-6-ը,Բրյուսելում, EduHub-ի ներկայացուցիչները մասնակցեցին շատ կարևոր միջոցառումների շարքի։
Սկզբում, մեր ներկայացուցիչները , որպես Erasmus+ ծրագրի շրջանավարտներ հնարավորություն ունեցան մասնակցելու Erasmus Students and Alumni Alliance (ESAA)-ի ամենամյա հանդիպմանը և կարողությունների զարգացման դասընթացին։
Այնուհետև,EduHub-ի նախագահ Գևորգ Հարությունյանը հրավիրվեց մասնակցություն ունենալու NEO-ICP-ENFP Meeting 2025 միջոցառմանը։
Այս միջոցառումների ընթացքում, մենք հրաշալի հնարավորություն ունեցանք հանդիպելու,կապեր հաստատելու և մեր կազմակերպությունը ներկայացնելու տարատեսակ առանցքային դերակատարներին ,ինչպիսիք են Erasmus+ ծրագրի որոշումներ կայացնողներ, ազգային գրասենյակների ներկայացուցիչներ, անհատներ ովքեր աշխատում եմ Եվրոպական Հանձնաժողովում և այլն։

Continue ReadingՄիջոցառումներ Բրյուսելում

LocalMediaMatters կրթական ծրագիրը ավարտված է

LocalMediaMatters կրթական ծրագիրը, մի քանի ամիս կյանքից հետո, այլևս ավարտված է։ Սա նախագիծ էր բաղկացած տարատեսակ կրթական այցերից, ինտերակտիվ դասընթացներից, մասնագիտական դասախոսություններից, ստեղծագործական աշխատարաններից , միջազգային ծանոթություններից և իհարկե խնջույքներից ։

Մեր խորհին երախտիքի խոսքն ենք հղում մեր գլխավոր գործընկերոջը՝ Մեդիայի և Հաղորդակցության Քաղաքականության ինստիտուտին (iFm, Գերմանիա) , մասնավորապես Դոկտոր Լեոնարդ Նովիին արդյունավետ համագործակցության, Գերմանիայի Արտ. Գործ. Նախարարությանը ֆինանսական աջակցության, և այլ գործընկերներին , կամավորներին այս նախագծի կյանքի կոչման հարցում իրենց ներդրումների համար։ Հատուկ շնորհակալություն մեր ամբիցիոզ և խելացի մասնակիցներին իրենց լավագույն տարբերակին ձգտելու և դառնալու համար։

Continue ReadingLocalMediaMatters կրթական ծրագիրը ավարտված է

EngageCaucasus երկրորդ փուլ

EngageCaucasus նախագծի կենտրոնական գաղափարն է  առաջարկել Հայաստանի և Վրաստանի երիտասարդներին եզակի հնարավորություն ընդլայնելու իրենց գիտելիքները ռազմավարության մշակման, առաջնորդության և արշավներ կազմակերպելու գործում։ Ծրագրի երկրորդ փուլն անցավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ծրագիրը սկսեցինք արտասահմանցի և տեղացի դասախոսների կողմից առաջարկված կարևոր դասախոսություններով՝ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի, տեղական ժողովրդավարության և ռազմավարական քաղաքական հաղորդակցության մասին։ Այնուհետև, դասընթացավարներն ու մասնակիցները սկսեցին զարգացնել վերջիններիս նախագծերը , անցնելով պրակտիկ և ակտիվ փուլին։ Ծրագիրն ավարտեցինք ժայռամագլցման արշավով դեպի Կազբեգի լեռ։

Continue ReadingEngageCaucasus երկրորդ փուլ

LocalMediaMatters երկրորդ փուլ

Օգոստոսը հագեցած էր նշանակալի միջոցառումներով։ 15 հայ լրագրողներ և մեդիա ներկայացուցիչներ մեկնել էին Բեռլին, որպեսզի մասնակցեին #LocalMediaMaterrs նախագծի երկրորդ Փուլին։ Սեմինարը կազմակերպված է  Institute for Media (IfM) և EduHub կազմակերպությունների կողմից, ֆինանսավորված՝ Գերմանիայի արտ գործ նախարարության կողմից որպես “Expanding Cooperation with Civil Society in the Eastern Partnership Countries and Russia” program (#CivilSocietyCooperation) ծրագրի մաս։ Հիմնական ծրագրային գործողությունները տեղի ունեցան Publix House of the Schöpflin Foundation-ում։

Ծրագիրը բաղկացած է երեք մոդուլներից, որոնք անցկացվում են տարբեր երկրներում և քաղաքներում՝ տեղական լրագրության առանցքային դերը վերցնելով որպես ելակետ՝ նրա ապագա կենսունակությունը համակարգված կերպով ուսումնասիրելու համար՝ հենվելով ինչպես ժամանակակից տեսական, այնպես էլ գործնական գիտելիքների վրա: Նպատակն է կատարելագործել լրագրողական հմտություններն ու տեխնիկան և խթանել փոխանակումը 15 երիտասարդ ներկայացուցչի միջև՝ հաստատված լրատվամիջոցներից, նոր լրագրողական պորտալներից, անհատ ձեռներեցներից և գիտնականներից: Միաժամանակ, մասնակիցներին խրախուսվում է խորհրդածել իրենց սեփական աշխատանքի շուրջ: Այս նախաձեռնությունը ստեղծում է տարածք խորհրդատվության, իրարից ուսուցման և կոնկրետ նախագծային աշխատանքի համար՝ մշակելու ռազմավարություններ թվայնացման բերած հիմնարար փոփոխություններն օգտագործելու համար լրագրության ֆինանսավորման, արտադրության և շուկայավարման ոլորտներում՝ աջակցելու տարածաշրջանային որակյալ լրագրությանը:

Ծրագրի նշանակալի պահերից էին Մաթիաս Բեներթի (Medieninsider-ի համահիմնադիր),  հետ հանդիպում-քննարկումը, հետազոտական այցը Բունդեսթագ  (Գերմանիայի պառլամենտ) և մի քանի հետազաոտական այցեր հեղինակավոր մեդիա ընկերություններ ինչպիսիք են Axel springer և Publix House-ում գտնվող կազմակերպություններ

Continue ReadingLocalMediaMatters երկրորդ փուլ

EngageCaucasus

EngageCaucasus-ը նախագիծը եզակի հնարավորություն է ընձեռում Հայաստանում և Վրաստանում բնակվող երիտասարդ  հասարակական, քաղաքական և սոցիալական ակտիվիստներին, զարգացնելու իրենց առաջնորդական, ռազմավարական և հաղորդակցական հմտությունները: Երկու երկրներում կայանալիք 3 նախագծերի շնորհիվ ,միջազգային այս ծրագրի մասնակիցները ուսումնասիրում և կիրառում են նորարարական գաղափարներ և տեխնոլոգիաներ՝ քաղաքական և սոցիալական խնդիրները վեր հանելու, հասրակությանը այս պրոցեսներում ներգրավելու  և շոշափելի ազդեցություն ստեղծելու համար: Ծրագրից առաջացած գաղափարներն կդրվեն ակտիվ շրջանառության մեջ ակտիվացնելով քաղաքական և հասարակական խմորումները։
Հավելենք, որ ծրագիրը կազմակերպվել և մշակվել է ԷդուՀաբ երիտասարդական կազմակերպության և Մեդիայի և Հաղորդկացության քաղաքականության  ինստիտուտի հետ համատեղ , ֆինանասավորվել՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից:

Continue ReadingEngageCaucasus

LocalMediaMatters

LocalMediaMatters նախագիծը ներառում է ինտերակտիվ դասընթացներ, ուսումնական այցեր և նոր կապերի ձեռքբերում երեք քաղաքներում և երկու երկրներում՝ Գերմանիա և Հայաստան: Ծրագիրը կենտրոնացած է տեղական ժուռնալիզմի և մեդիայի հիմնական  գործիքակազմի, ռազմավարության  և լավագույն փորձի վրա՝ Հայաստանում այդ ոլորտներն  զարգացնելու միտումով: Բարձր ինտերակտիվություն ունեցող այս փորձառության ընթացքում մեդիայի գիտակները, սկսնակ ու կայացած լրագրողները տարաբնույթ միջազգային քննարկումների,բանավեճերի միջոցով փոխանակում են միջազգային փորձն ու մշակում հստակ ռազմավարություն տեղական և տարածաշրջանային լրագրությունը ամրապնդելու համար: Ավելին, ծրագիրը նախատեսում է ուղևորություն դեպի Բեռլին, որտեղ մասնակիցները կայցելեն տարբեր հայտնի  լրատվամիջոցների, որպեսզի ձեռբերված գիտելիքը կիրառեն հայկական մեդիա կոնտեքստում: Հավելենք, որ ծրագիրը կազմակերպվել և մշակվել է ԷդուՀաբ երիտասարդական կազմակերպության և Մեդիայի և Հաղորդկացության քաղաքականության  ինստիտուտի հետ համատեղ , ֆինանասավորվել՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից:

Continue ReadingLocalMediaMatters