AI4Students

Ֆանտաստիկ պատմություն ունենք պատմելու. Հուլիսի 18-ին EduHub-ի թիմի ներկայացուցիչները՝ Արշակ Ուլուբաբյանը և Գևորգ Հարությունյանը, մեկնեցին Ուկրաինա՝ առաջնորդելու մեր իննովատիվ միջազգային նախաձեռնությունը՝ AI4Students, որը կայացավ հուլիսի 20-ից 21-ը։

AI4Students-ը պարզապես նախագիծ չէր։ Դա չորս օր տևող մի փորձառություն էր, որը միավորում էր երկու ազդեցիկ գաղափար՝ արհեստական բանականություն և ցանցային համագործակցություն։ Այս ամենը սկսվեց անծանոթ մարդկանց հանդիպումով ընդհանուր գաղափարների շուրջ, ու զարգացավ դեպի գործնական ուսուցում, պրակտիկ քննարկումներ և երկարատև կապերի հաստատում՝ ուղեկցված մի քանի օնլայն հանդիպումով։

Նախագիծը տեղի ունեցավ Ուկրաինայում և միաժամանակ խթանեց Erasmus+ Student and Alumni Alliance-ի (ESAA) և դրա չորս անդամ կազմակերպությունների կապեի ամրապնդումը՝ տրամադրելով նորարար ու ռեալ կիրառելի գիտելիքներ։ Մեր նպատակն էր ուսանողներին, նորեկներին ու շրջանավարտներին տալ գործիքներ հասկանալու և կիրառելու ԱԲ-ն՝ առօրյա և գործնական կյանքում, ուսուցման պրոցեսում և այլն։

Ոչ մի ձանձրալի դասախոսություն, փոխարենը պրակտիկ և մասնագիտական աշխատարաններ  , ընկերական ընթրիքներ և սուրճի ընդմիջումներ, նորարարական գաղափարներով լցված քննարկումներ, թիմային մարտահրավերներ, և նույնիսկ՝ փորձագետների մասնակցությամբ պանելային քննարկում։ Սա այն դեպքն է երբ հետաքրքրասիրությունը հանդիպում է նորարարությանը, իսկ անծանոթները դառնում են գործընկերներ և նույնիսկ ընկերներ։

Ծրագիրը կյանքի է կոչվել այնպիսի թիմի կողմից, որը գործում է տեխնոլոգիաների, երիտասարդների հզորացման և ոչ-ֆորմալ կրթության հատման կետում։

Իսկ իհարկե, այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր հիանալի Հայաստանյան թիմի՝ Լուսինեի, Աննայի ու մյուսների, ովքեր աշխատում էին համակարգիչների հետևում , ինչպես նաև ոգեշնչող Ուկրաինացի գործընկերների՝ Erasmus+ Ուկրաինայի Ազգային Գրասենյակի և Ուժհորոդի Ազգային Համալսարանի:

Մենք մեկնեցինք ծրագրով ու վերադարձանք ներշնչմամբ։

Թողնել պատասխան